Ինչպե՞ս է ստեղծվել
գրաֆիկ դիզայնը
Ինչպե՞ս է ստեղծվել
գրաֆիկ դիզայնը
Գրաֆիկական դիզայնը ստեղծվել է միջնադարում: Որպես առանձին մասնագիտություն ձևավորվել է 19-20-րդ դարերում։ Այս մասնագիտությունը իր բուն էվոլյուցիան ապրել է 20-րդ դարում։

Գրաֆիկական դիզայնի հիմնադիրներից մեկը Բենջամին Ֆրանկլինն է, ով օգտագործել է իր «The Pennsylvania Gazette» թերթը՝ գովազդի արվեստին տիրապետելու, սեփական գրքերը գովազդելու և զանգվածների վրա ազդելու նպատակով: Ամերիկյան գովազդը սկզբում ընդօրինակում էր բրիտանական թերթերին ու ամսագրերին։ Գովազդները տպագրվում էին սրածայր և անհավասար տողերով, ինչը դժվարացնում էր դրանց կարդալը։ Ֆրանկլինն ավելի լավ կազմակերպեց դա՝ գովազդի առաջին տողի համար ընտրելով 14 տառաչափը 11-ի փոխարեն։ Հետագայում սա փոխարինվել է և դասակարգվել՝ դառնալով վերնագիր և ենթավերնագիր։ Ֆրանկլինը նկարազարդումներ է ավելացրել, ինչը լոնդոնյան տպագրողները չէին անում։ Նա առաջինն էր, ով օգտագործել է լոգոները, որոնք վաղ շրջանում ուղղակի խորհրդանիշեր էին, օրինակ օպտիկա՝ ցուցադրելով ոսկե ակնոցներ և այլն: Ֆրանկլինը գովազդատուներին սովորեցրել է, որ մանրամասների օգտագործումը կարևոր է իրենց արտադրանքը ներկայացնելիս: Որոշ գովազդներ ունենում էին 10-20 տող՝ ներառյալ առաջարկվող ապրանքների գույները, անունները, տեսակները և չափերը:
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
+37455 80 90 91
[email protected]
Սասունցի Դավիթ 13/1
© Magnet agency. All rights reserved
Made on
Tilda