Blog

Ինչպե՞ս ստանալ review-ներ

Ամենադյուրին ճանապարհը հաճախորդին առաջինը գրելն է․ եթե նա գոհ է, ապա սիրով կպատմի ամեն ինչի մասին, թե ինչն է նրան դուր եկել համագործակցությունից։ Հաճախորդի հետ շփվելիս եղեք քաղաքավարի, տվեք Ձեր հարցերը ազատ, առանց կաշկանդվելու։

Հրապարակե՛ք արդեն առկա կարծիքները։ Երբեմն հաճախորդը ցանկանում է կիսվել տպավորություններով, բայց մոռանում է։ Տեսնելով դա՝ նա կարող է կիսվել։

Ստուգե՛ք բոլոր մեկնաբանությունները սոցիալական ցանցերում և այլ հարթակներում: Ոչ միշտ է հաճախորդը կիսվում տպավորություններով սոց․ ցանցերում, ուստի կարևոր է պարբերաբար հետևել բոլոր հարթակներում թարմ մեկնաբանությունների առկայությունը (կլինի Google, Yandex, վեբ կայքեր)։

Ուշադրություն դարձրե՛ք Ձեր էջին կատարված նշումներին Instagram-ում և Facebook-ում։ Երբեմն հաճախորդները կարող են կիսվել կարծիքներով story-ներում կամ անձնական պրոֆիլներում։

Խթանել հաճախորդներին, թողնել կարծիքներ

հետաքրքիր և բազմազան կոնտենտով։

Որքան կանոնավոր եք հրապարակումներ անում, այնքան ավելի շատ եք հիշեցնում Ձեր մասին։

Ներառե՛ք Ձեր կոնտենտ պլանում հատուկ բաժին-պոստ ընկերության աշխատանքի մասին, որպեսզի հաճախորդները կիսվեն մեկնաբանություններով:

Հետևե՛ք այս պարզ խորհուրդներին և երբեք չեք ունենա դրական արձագանքների դեֆիցիտ։
Design
Made on
Tilda