Դիզայնը ոչ միայն ապրանքանիշի «դեմքն» է կամ ապրանքի վիզուալիզացիան, այլև առաջին հերթին մարքեթինգային գործիք է: Գործիք, որը պետք է մեծացնի բիզնեսի շահույթը, օգնի ընկերությանն առանձնանալ մրցակիցներից և շահել իր թիրախային լսարանը:
Գովազդների առատությունը նվազեցնում է անձի զգայունությունը տեղեկատվության ընկալման նկատմամբ․ մի ընկերություն նմանվում է մյուսին։ Երբեմն գովազդային կրեատիվները չեն տարբերվում միմյանցից՝ վերածվելով շարունակական «սպիտակ աղմուկի»։ Այսօր դիզայնն այլևս պարզապես գեղեցիկ նկար չէ և ոչ միայն վիզուալ հայեցակարգ կամ մարքեթինգային գործիք։ Այն սպառողի արժեքների, ճաշակի և հոգեբանական վերաբերմունքի մարմնավորումն է։ Ձեր հիմնական խնդիրը թիրախային լսարանին հասանելի լինելն է:
Յուրաքանչյուր ոք պետք է առանձնանա մրցակիցներից: Դա անելու ամենադյուրին ճանապարհը տեսողական բովանդակությունն է: Երբ մարդն առաջին անգամ ապրանք է գնում, չգիտի, թե ինչ որակի ապրանք է, կարող է միայն ենթադրել։ Այս ենթադրությունները կառուցված են կա՛մ արտադրանքի ընկալման վրա, (գովազդային դիզայն, փաթեթավորման ձևավորում) կա՛մ առաջարկությունների:
Ցանկացած դիզայն ունի խնդիր, կոնցեպտ և արդյունք։ Արդյունքի հասնելու համար դիզայները պետք է ոչ միայն մանրակրկիտ ուսումնասիրի ապրանքը, որը նա պետք է ներկայացնի սպառողին, այլև հստակ հասկանա թիրախային լսարանի առանձնահատկություններն ու խնդիրները․ դուք պետք է դիզայն ստեղծեք՝ հիմնված լսարանի վարքագծի վրա: Դիզայնի ընկալումը, հոգեբանության տեսանկյունից դիտարկելով, ավանդաբար ենթադրում է գույն, հագեցվածություն, ձև, ծավալ, խորություն, ոճ, կոմպոզիցիաներ, բնորոշ ասոցիացիա։
Ընկալման հոգեբանության ըմբռնումը օգնում է ընտրել լավագույն տեսողական գործիքները՝ ապրանքի էությունն ու հատկությունները բացատրել այնպես, որ սպառողը կարողանա արագ հասկանալ ներկայացված տեղեկատվությունը:
Բրենդինգը, զուգակցված մարքեթինգային այլ գործիքների հետ, կարող է շոշափելի օգուտներ բերել ընկերությանը:
Ուժեղ բրենդինգը բարձրացնում և շատացնում է ճանաչելիությունը, մեծացնում է վաճառքը, գրավում է նոր թիրախային լսարան, խթանում է կրկնակի վաճառքին։
Բրենդինգ
Ե՞րբ են ուշադրություն դարձնում դիզայնին, երբ՝ ոչ։
Դիզայնը ոչ բոլոր ոլորտներում է կարևոր դեր խաղում։ Ինչ վերաբերում է, օրինակ, ծանր մետալուրգիային, ապա դիզայնը նշանակություն չունի։ Բայց եթե դուք վաճառում եք ձեր ապրանքը B2C հատվածում (ընկերության և անհատի միջև առևտրային հարաբերություններ), ապա բարձրորակ բրենդինգը գրեթե առանցքային դեր է խաղում հաճախորդի համար պայքարում: